"Հազվադեպ, բայց դիպուկ" սկզբունքով, ճաշակ, որակ և մակարդակ մոտեցմամբ "Մանկական Եվրատեսիլ 2014" երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին՝ Էլիզաբեթ Դանիելյանը, երկրպագուներին կներկայանա "New Generation" պատանեկան հեղինակային նախագծի համանուն երգի տեսահոլովակով: Քանի որ մեր երկրում առկա խնդիրները կարող են հիասթափություն առաջացնել և կոտրել նոր սերնդի վառ, աշխատասեր ներկայացուցիչներին, որոնք իրենց գործունեությամբ գեղեցիկ օրինակ են հասակակիցների համար, իսկ երկրի վաղվա օրը նոր սերնդինն է, Բեթթիի մշակած նախագծի նպատակն է հանրության ու պատասխանատու մարմինների ուշադրությունը հրավիրել դեպի պատանիները:
